Ժամկետանց դեղերը ջրի երես են դուրս եկել
Մեզ հասած տեղեկություններով` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք դեղատներում եւ խայտառակ թերացումներ հայտնաբերել: Մասնավորապես, դա վերաբերում է ժամկետանց դեղերին, որոնք դեղատներում պահվել են հատուկ գաղտնարաններում եւ միայն պատահաբար են հայտնաբերվել: Դեղատներից մեկում, օրինակ, հայտնաբերվել է մանկական վիրահատությունների անզգայնացման` անեստեզիոլոգիայի համար օգտագործվող դեղորայք` 17 հազար դոլարի, որի ժամկետը լրացել է 2008 թվին: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ դեղատունը պատկանել է հիվանդանոցներից մեկում անեստեզիոլոգ աշխատող մի բժշկի, որը փորձել է չքմեղանալ, թե տեղյակ չի եղել, որ նման դեղորայք են վաճառում իրեն պատկանող դեղատանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել