
«Չի եղել մի դեպք, երբ նախագահը վատ ելույթ ունենա, խնդիրը նրանում է, թե որքանով են այդ ելույթները կյանք մտնում»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«ՉԻ»- Զարմանալի է, որ Ռուբեն Հակոբյանը Սերժ Սարգսյանի ոչ մի վատ ելույթ չի հիծում: Այդպիսի ելույթներ ոչ միայն եղել են, այլեւ, ցավոք, «կյանքի են կոչվել», եւ մինչեւ հիմա հետեւանքների տակից չենք կարողանում դուրս գալ: Միայն մի օրինակ բերենք: Հիշու՞մ եք, թե ինչպես Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Հայաստան եւ հայտարարեց, թե Թուրքիային կոչ է անում աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թուրքիան, ի դեպ, միանգամից «կյանքի կոչեց» այդ առաջարկը: Հիմա երկու տարի փորձում ենք այդ երկրին դուրս մղել բանակցային գործընթացից, բայց ոչինչ չի ստացվում. Մինսկի խմբի համանախագահ երկրներն անպայման Թուրքիայի հետ քննարկում են բանակցային բոլոր առանցքային խնդիրները:
Այնպես որ` վատ ելույթներ եղել են, եւ մեր հակառակորդները լավ էլ օգտվել են դրանցից: Ընդ որում` դեռ հայտնի չէ, թե առաջիկայում ուրիշ ինչ գաղտնի ելույթներ «ջրի երես դուրս կգան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել