
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` տարեսկզբին արած հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը հարկ չկա տեղափոխել այլ հարթություն, եւ որ կարգավորման այս փուլում առավել կարեւոր է, որպեսզի չխոչընդոտեն կարգավորման գործընթացին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտին» ասաց. «Դա հստակ մեսիջ է` ուղղված Թուրքիային, որպեսզի չփորձի միջամտել հարցի կարգավորմանը, եւ երկրորդը` Ադրբեջանին, որպեսզի վերջինս իզուր ջանքեր չգործադրի հարցը ՄԱԿ-ի կամ այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել