HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում փլուզումը շարունակվում է. նախնական տվյալներով՝ մի քանի ավտոմեքենա փլատակների տակ է

Այսօր` ժամը 19:20-ի սահմաններում, փլուզում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոյեմբերյան-Այրում գլխավոր ճանապարհին սողանքի պատճառով փլվել է ճանապարհամերձ սարը:

Դեռևս չճշտված տեղեկություններով, համաձայն ականատեսների պատմածների՝ հնարավոր է, որ փլուզվածքի տակ են հայտնվել ավտոմեքենաներ, այդ թվում նաև ՃՈ մեքենան:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանութան Տավուշի և Լոռու մարզերի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, մարզային փրկարար ծառայությունների աշխատակիցները, շտապ օգնության մեքենաներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ փրկարարական կամ վերականգնողական աշխատանքները խիստ դժվարանում են, կամ գրեթե անհնարին են, քանի որ փլուզումը դեռ շարունակվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՊՆ ստորաբաժանումները՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter