Ուսանողուհին կշարունակի ուսումը
Օրերս «Հետքը» հրապարակել էր ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Սարգսյանի բաց նամակը: Նա կանգնած էր համալսարանից դուրս մնալու վտանգի առջև, քանի որ անվճարունակության հետևանքով չէր կարողացել վճարել ուսման վարձը` 400 հազար դրամ:
Համալսարանի վարչակազմը Լիլիթին թույլատրել էր մասնակցել հունվարյան քննություններին` պայմանով, որ ամբողջությամբ մարի ուսման պարտքը երկրորդ կիսամյակում: Սակայն ուսանողու համար այդ զիջումը նույնպես հարցի լուծում չէր:
Ուսանողուհու նամակին արձագանքել են «Արտու-Գազ» ու արգենտինական «Կորիտեկ» ընկերությունները: Նրանք պատրաստակամություն են հայտնել վճարել Լիլիթի ուսման վարձը, որպեսզի նա կարողանա շարունակել ուսումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել