HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղջկան ծեծել են գիշերային ակումբում

Հունվարի 19-ին` կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա Հռիփսիմե Մ.-ն: Նա ոստիկաններին հայտնել է, որ Մամիկոնյանց փողոցում գտնվող գիշերային ակումբում ծեծել են իրեն: Պարզվել է, որ հունվարի 18-ի երեկոյան` նշված ակումբում վիճաբանության ժամանակ, աղջկան ծեծի է ենթարկել ոմն Անդրանիկ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter