Ապօրինաբար հատվել է 113 ծառ
Հունվարի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հայանտառի» Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի «Դավիթ Բեկ» անտառպետության թիվ 2 պահաբաժնից տարբեր տեսակի 113 ծառ է հատվել:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 35-ամյա Լևոն Ա.-ն, 28-ամյա Վահագ Ղ.-ն, 30-ամյա Վահրամ Գ.-ն և 35-ամյա Անդրանիկ Գ.-ն: Ապօրինի հատված վառելափայտի մի մասն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել