Դանակահարություն` Արտաշիսյան փողոցում
Հունվարի 18-ին` ժամը 4-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և աջ ուսահոդի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Երիտասարդի հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդուն Արտաշիսյան փողոցում դանակահարել է իր մորաքրոջ 25-ամյա թոռը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել