Երևանի քաղաքապետն ընդունել է Իրանի դեսպանին
Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի միջև: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պատմամշակութային հարուստ անցյալ ունեն, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի նպատակային դարձնել Երևանի և Իրանի քաղաքների միջև գործնական հարաբերություններն ու դրանց զարգացումը: Երևանի քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: Կարեն Կարապետյանը կարևորեց Երևանում հայ-իրանական բարեկամության այգու հիմնումը, բնապահպանության և տրանսպորտի ոլորտներում ծրագրերի իրականացումը:
«Երևանում երթևեկության կառավարման կարգավորման նպատակով առաջնային ենք համարում նաև մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել