HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ըտենց էլ եռացած կոֆե չխմեցի...»

«200 դրամ փող տվեք` ամեն ինչ կասեմ, եթե ուզում եք` սուտ էլ կասեմ»… Այսպես դիմավորեց տիկին Սուսաննան (քաղաքում նրան Սյուզի են ասում: Ավարտել է դպրոցը, որից հետո` արհեստագործական ուսումնարանը: Արդեն մեկ տարի է` խմիչքի պատճառով բաժանվել է ամուսնուց և չի ժխտում, որ ինքն էլ էր սկսում խմել, ու սկսում էին իրար ծեծել: Սուսաննան խնդրեց իրեն Սյուզի ասել. «Նեղվում եմ, մանավանդ, երբ ասում եք` տիկին»: Սյուզին (էդպես ասեմ, որ չնեղվի) ապրում է Գորիս քաղաքի զբոսայգու բեմի… «կուլիսներում»: Ծնողները մահացել են, իսկ մինչ այդ տունն արդեն կտակել են եղբորը, ով հիմա չի ընդունում քրոջը. «Ասում ա` դու գիժ ես, քեզ տանեմ տուն` մեկ էլ երեխեքս գժվե՞ն»: Իսկ քույրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, ով խոսք է տվել եկող տարի տանի իր մոտ. «Ամեն տարի էլ էդ ա  ասում»: Հարազատներ չունի. «Մենակ ընկերուհի ունեմ, ինքն էլ գյուղում ա ապրում, մեկ-մեկ կանչում ա իրա մոտ, բաժակս նայում, լավ բաներ ասում, հույս ա տալիս էլի»: Բայց էլ գյուղ չի գնում, որովհետև երթուղային տաքսու վարորդը նայում է իր հագ ու կապին ու չի թողնում, որ իր մեքենան նստի: Այն հարցին, թե հեռուստատույց ունի՞, պատասխանեց. «Հա’, ինքն էլ «պլոսկի» էկրանով» (թե էդ որտեղի՞ց գիտեր): Մեկ էլ` «Չէ’, որտեղի՞ց, դաժե էդ անտերի դեմքն եմ մոռացել»: Համենայն դեպս, հարցրեցի, թե ո՞վ Է Հայաստանի Հանրապետության նախագահը: Կանգնեց, ձեռքը գլխին դնելով ու ծիծաղը դեմքին, պատասխանեց` պարոն Սերժ Սարգսյանը: Սյուզին հիմա ընկեր է գտել իր համար. «Ասում է` արի, քեզ տանեմ մեր տուն, բայց դե վախենում եմ, որ գնամ, հետո նորից կարող ա հետ դառնամ, տեսնեմ էս ապրելու տեղս էլ չկա, համ էլ  ես հո «դավաճան հայվան» չե՞մ` թողնեմ տուն-տեղ»: Պատմում է. «Ինձ քաղաքում սիրում են, ես զգում եմ, բայց դե տղաները մեկ-մեկ խելոք չեն պահում, ես էլ նեղվում եմ, գալիս եմ ինձ համար կրակ վառում, կոֆե դնում, մեկ էլ` հենց պիտի եռա, քամին հանգցնում ա կրակը. ըտենց էլ եռացած կոֆե չխմեցի»: Սյուզին իրեն միայն մի պարզ պատճառով է լավ զգում. «Ես կարուսել ձրի եմ նստում, բայց էն մնացածը` փողով, ուրիշ տեղ չասեք` կարող ա էդ կնկան գործից հանեն»: Սյուզիի հետ իմ զրույցում ակնհայտ տարօրինակություններ էի զգում: Անընդհատ խմել և ծխել էր ուզում ու անընդհատ խնդրում էր, որ իրեն «լավ-լավ» շորեր տան, թե չԷ` «Ընկերս ա իրա շորերից բերել, տվել, ասում ա` հագի, բայց, որ ամուսնանանք` հարսի շոր եմ հագնելու»: Նոր տարուն չգիտեր ինչ աներ. «Մտածում էի, որ էդ օրը ընկերոջս հետ կամուսնանամ, որ միասին նշենք, բայց դե վախեցա, որ էլի հետ  կգայի, ստիպված մինչև ուշ գիշեր քաղաքի հրապարակում մնացի, հետո էլ եկա իմ անկյունն ու քնեցի»: Ու նորից կրկնում է. «Ես հո դավաճան հայվան չե՞մ` թողնեմ տուն-տեղ» (ու եթե բեմի… «կուլիսներին» տուն է անվանում, իսկ օտար-անծանոթ մարդկանց` տան անդամներ, ուրեմն` կեցցես տիկին Սուսաննա…Կեցցե՞ս…): Վերջում, երբ հրաժեշտ էի տալիս` էլի… 200 դրամ, էս անգամ էլ ուզեց մազերը «խնա դնելու համար»: Հրաժեշտ տվեցի: Իմ ետևից գոռաց. «Ուզում եմ երջանիկ լինեմ, ուզում եմ եփած կոֆե խմեմ, ուզում եմ տուն-տեղ ունենամ, լավ բաներ եմ ուզում»: Մեզ շրջապատող գրեթե  բոլորը լսեցին նրան: Նրանցից մեկը հարցրեց. «Էլ ի՞նչ ես ուզում»: Սյուզին էլ` արցունքն աչքերին, պատասխանեց. «Մենակ էդ ու ուրիշ ոչինչ»: Անծանոթն այս անգամ արդեն հնգապատկեց իմ 200 դրամը: Ես հեռացա: Սյուզին մնաց իր աշխարհում… Անահիտ Գրիգորյան Գորիս

Մեկնաբանություններ (1)

Սարինգյուլ
Սուսոն կարգին կնիկ ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter