10 գերատեսչություններ հաշվետվություն են ներկայացրել
Այսօր կառավարությունում շարունակվել է նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարը, տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարները:
Պետական կառավարման մարմինների ղեկավարներն անդրադարձել են 2010 թ. ընթացքում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:
Օրվա երկրորդ կեսին հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության, պաշտպանության նախարարները, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ոստիկանության պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել