HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010 թվականն ու ծովահենությունը

2010 թվականը մինչև այժմ դիտարկված տարիներից ամենավատն է եղել ծովահենության դեպքերի քանակի առումով: 2010-ին ծովահենները գրավել են 53 նավ, որոնց տախտակամածին եղել է 1.181 ծովագնաց: Գերեվարված ծովագնացներից 8-ը, դժբախտաբար, սպանվել է: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Առևտրի միջազգային պալատի Ծովային միջազգային բյուրոյի զեկույցը: Նավերի անձնակազմերը հայտնել են, որ 2010 թ. արձանագրվել է նավերի վրա ծովահենների հարձակումների 445 դեպք, ինչը 10 %-ով ավելի է, քան 2009-ին: «Սա պատանդների և գրավված նավերի ամենամեծ թիվն է, որը երբևէ արձանագրել ենք: Այս ցուցանիշերի շարունակական աճը չափազանց մտահոգիչ է»,- ասել է Ծովային միջազգային բյուրոյի Ծովահենության լուսաբանման կենտրոնի տնօրեն, կապիտան Պոթթենգալ Մուկունդանը: Ըստ զեկույցի` աշխարհում ամենավտանգավորը շարունակում են մնալ Սոմալիի ծովափերը. գրավված բոլոր նավերի 92%-ը` 49 նավ, ծովահենների ձեռքում է հայտնվել այդ երկրում: Սոմալիի ծովահենները, փրկագին ստանալու նպատակով, դեկտեմբերի 31-ի դրությամբ դեռևս բաց չէին թողել ընդհանուր առմամբ 638 պատանդի և 28 նավ: Սոմալիի Bartamaha թերթի համաձայն` վերջին մի քանի տարում սոմալեցի ծովահենները տասնյակ միլիոնավոր դոլարի փրկագին են ստացել: Ըստ զեկույցի` 2010 թ. մյուս թեժ կետերից են Նիգերի ու Բանգլադեշի նավահանգիստները, Ինդոնեզիայի ջրերը, Հարավչինական ծովը: Զեկույցի հայտնած լավ լուրն այն է, որ Կարմիր ծովի մոտ գտնվող Եմենի նավահանգստում ծովահենների հարձակումների դեպքերը կրճատվել են ավելի քան կիսով չափ: Անցյալ տարի նավերի անձնակազմերը հայտնել են Եմենի և Սոմալիի մեջտեղում գտնվող ծովածոցում տեղի ունեցած 53 հարձակման դեպքի մասին, մինչդեռ 2009 թ. այդ ցուցանիշը 117 էր: Ծովային բյուրոն այս բարելավումը վերագրում է տարբեր երկրների պարեկող ռազմածովային նավերին և ինքնապաշտպանության միջոցների ավելի լայն կիրառմանը: Ըստ «Երկրի ապագա հիմնադրամի»` անցյալ շաբաթ տարածած զեկույցի` տարբեր երկրների կառավարությունները և բիզնեսը տարեկան 7-12 մլրդ դոլար փրկագին են վճարում ծովահեններին: Ծովագնացության հետևանքները շատ են. նավերը փոխում են իրենց երթուղին, ավելի մեծ ապահովագրավճարներ են մուծվում, անվտանգություն ապահովող ավելի շատ սարքավորումներ և պարեկող ուժեր են ներգրավվում, դատավճիռներ են կայացվում, շահույթի կորուստ է լինում, սկսում են գործել հակածովահենային կազմակերպություններ: Լուսանկարը` AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter