HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականները փորձում են կլոնավորել ու կենդանացնել անհետացած մամոնտի

Ճապոնացի, ռուս և ամերիկացի գիտնականների խումբը հուսով է, որ կկարողանա կլոնավորել մամոնտի` 12 հազար տարի առաջ ավարտված սառցե դարաշրջանի խորհրդանիշին: Ըստ ճապոնական Yomiuri Shimbun օրաթերթի` հետազոտողները հույս ունեն մամոնտի ձագ ստանալ 6 տարվա ընթացքում: Գիտնականներն ասում են, որ իրենք մամոնտի բրածոյից կվերցնեն ԴՆԹ, որը պահպանվում է Ռուսաստանի լաբորատորիաներից մեկում, և այն կտեղադրեն աֆրիկյան փղի ձվաբջիջների մեջ: Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով կարող են մամոնտի սաղմ ստանալ: «Եթե հնարավոր լինի ստեղծել կլոնավորված սաղմ, մինչև այն արգանդի մեջ փոխպատվաստելը մենք պետք է քննարկենք, թե ինչպես բուծել մամոնտին, և արդյոք արժե այն ցուցադրել հասարակությանը: Երբ մամոնտը ծնվի, մենք կուսումնասիրենք դրա էկոլոգիան ու գեները, որպեսզի հասկանանք, թե ինչու անհետացան այս կենդանիները»,- ճապոնական Yomiuri Shimbun օրաթերթին ասել է գիտնականների խմբի ղեկավար, Տոկիոյի համալսարանի` թոշակի անցած վաստակավոր գիտնական Ակիրա Իրիտանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter