HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահումյանի հանքի բաց շահագործումը հավասարազոր է ուրանի հրեշավոր ծրագրին

Այսպիսի որակում տվեցին Սյունիքի մարզի Շահումյան բանավանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման ծրագրին Կապանի «Օրհուս» կենտրոնում այսօր կազմակերպված հանրային քննարկման մասնակիցները: Բնապահպանները նշեցին, որ եթե «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն կյանքի կոչի բաց հանքի նախագիծը, ապա հանքում իրականացվող հորատապայթեցման աշխատանքներից առաջացած հսկայական փոշին կնստի ողջ քաղաքի վրա: Մինչդեռ այդ փոշու մեջ առկա են առողջության համար վտանգավոր քիմիական մի շարք տարրեր: Շնչելով մթնոլորտ արտանետված այդ փոշին` պրոֆեսիոնալ սիլիկոզ հիվանդությամբ կտառապեն արդեն ոչ միայն հանքափորները, այլև տարածաշրջանի ողջ ազգաբնակչությունը, ինչպես նաև կապականվի շրջակա միջավայրը: Բաց հանքի սպառնացող մեծ վտանգից կտուժի տարածաշրջանի 7 համայնք: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների նախագահներն, անդրադառնալով հանքի խիստ վտանգավոր այս և մի շարք այլ ազդեցություններին, որոշեցին պայքարի նոր փուլ սկսել Շահումյանի բաց հանքի շահագործման ծրագիրը կանխելու համար: «Բաց հանքի շահագործումը Ուրանի նման հրեշավոր ծրագիր է: Ինչպես ուրանի ծրագրի դեմ ենք բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, այնպես էլ Շահումյանի հանքավայրի բաց եղանակով մշակման դեմ քայլեր կանենք: Մենք դեմ չենք, որ կոմբինատը աշխատի. այն սոցիալական հարց է լուծում բնակչության համար: Բայց թույլ չենք տա, որ գերշահույթ ստանան մեր առողջության հաշվին»,- հայտարարեցին ՀԿ-ների պատասխանատուները: Հանդիպման վերջում ստեղծվեց աշխատանքնային խումբ, որը պատրաստվում է նախ բաց նամակով դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետև տեղում շարունակել հանրային լայնածավալ քննարկումներ` ընդգրկելով բնակչության լայն խավին: Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն միայն հայտարարում է, թե վաղ է խոսել բաց հանքի նախագծի մասին, քանի որ նախագիծ` որպես այդպիսին, դեռ գոյություն չունի: Ներկայումս միայն հետախուզական աշխատանքներ են կատարվում: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter