Նախագահը ստորագրել է օտարալեզու դպրոցներին վերաբերող օրենքները
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքները: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Հիշեցնենք, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները փոփոխելու` Կառավարության նախաձեռնությունից հետո քաղաքացիական հասարակությանը բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացրեց, իսկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը հայտարարեց, որ ավելի ոչ լեգիտիմ օրինագծեր դժվար է պատկերացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել