
Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքից ազատել է արդարադատության փոխնախարարներ Գևորգ Մալխասյանին և Նիկոլայ Առուստամյանին: Նշված տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց:
Դե չի հիշում, էլի
«Ես հիմա չեմ հիշում»,- երեկ իր առաջին ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը թերթի թղթակցի այն հարցին, թե ովքեր են «Արտֆուդ» ընկերության սեփականատերերը:
Ներկայումս գյուղատնտեսության նախարար, իսկ մինչ այդ` «Արտֆուդ» ընկերության ղեկավար Սերգո Կարապետյանին այդ հարցն ուղղելու հիմք էր ստեղծվել հենց նախարարը, որը իր ասուլիսը սկսեց հավաստիացումներով, թե ինքը կողմ է «բաց ու թափանցիկ» աշխատանքին:
Ինչով է պայմանավորված մինչև անցած տարվա դեկտեմբերի 31-ը «Արտֆուդի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանի հիշողության այդպիսի անսպասելի կորուստը:
Գուցե ճի՞շտ են այն խոսակցությունները, թե «Արտֆուդի» բաժնետոմսերի հիմնական մասը վերահսկում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ փաստը, ճիշտն ասած, լիովին բավարար է հիշողության կորստի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել