
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թերթին պատմել է, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն իրենց հանդիպման ժամանակ պատմել է. «Ասաց, որ հանդիպել է Սասուն Միքայելյանին: Եվ նրա առողջական վիճակը պրն Համմարբերգին էլ էր մտահոգել: Ասաց, թե այստեղ ինքը տեսնում է հնարավորություն` առողջական վիճակի կապակցությամբ նրան կարող են բաց թողնել»:
Իսկ այսօր Թոմաս Համմարբերգը հանդիպելու է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե համարո՞ւմ է Փաշինյանին քաղաբանտարկյալ` Համմարբերգը ժպտալով պատասխանել է. «Այս հարցը ես կքննարկեմ նրա հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել