HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովալի գերդաստանն էլի ակտիվացել է

Հունվարի 23-ին Չարենցավանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին` Չարենցավանի գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, բնականաբար, նորից առաջադրվել է: Քաղաքապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն Մուշեղ Նիկողոսյանն է` նախկին դաշնակը: Հունվարի 16-ին Հակոբ Շահգալդյանն իր ընկերների հետ միասին պարզել է, որ տաքսու վարորդ Սերժիկն ասել է, թե չի ընտրելու Հակոբին: Արդյունքում` գիշերվա ժամը 12:00-ին քաղաքի կայարանամերձ հրապարակում Հակոբն ու ընկերները բռնել ու ծեծի են ենթարկել վարորդին, ապա վերջինիս ուղղությամբ մի քանի անգամ կրակել են ու հեռացել: Երբ հաջորդ օրը վարորդի տղան մոտեցել է քաղաքապետին ու փորձել է բացատրություն պահանջել, քաղաքապետն ասել է, թե իր ընկերները ներողություն են խնդրում վարորդից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter