Տարոն Մարգարյանն ու Կամո Արեյանը մղվեցին հետին պլան
Քաղաքապետարանում ընթացող կառուցվածքային ու կադրային փոփոխությունների շրջանակում բավականին լուրջ վիճակում են հայտնվել Գագիկ Բեգլարյանի աջ ու ձախ ձեռքերը` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն ու զախարյանական շրջանից մինչ այսօր տեղակալ Կամո Արեյանը: Թեև Կարեն Կարապետյանը նրանց չի հեռացրել, սակայն վերաբաշխել է նրանց ենթակա ոլորտներն ու լիազորությունները:
Թերթի տեղեկություններով` առանցքային ոլորտներն առանձնացրել է իր նոր տեղակալի` Վահագն Առաքելյանի համար, որին ավագանին պաշտոնապես պետք է ուրբաթ օրը նշանակի: Վահագն Առաքելյանի տրամադրության տակ են լինելու բոլոր փողաբեր ոլորտները` շինարարությունը, ճարտարապետությունը, անշարժ գույքն ու ֆինանսները:
Երբեմնի քաղաքապետի թեկնածու համարվող Տարոն Մարգարյանին բաժին են հասել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման, առևտրի սպասարկման և տրասպորտի վարչությունները:
Կամո Արեյանից վերցվել է կրթության և առողջապահության ոլորտը, նա այլևս լինելու է կոմունալ սպասարկման ու համատիրությունների գծով կուրատոր:
Իսկ Վանո Վարդանյանը կհամակարգի կրթության, առողջապահության ու մշակույթի ոլորտները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել