Նորաձևության ցուցադրություն` Անիի ավերակներում
Նորաձևության Fashion Gone Rogue կայքը հրապարակել է նորաձևության ձմեռային սեզոնի մի հավաքածուի լուսանկարներ, որոնք արված են Աննի ավերակներում: Ձմեռային հավաքածուի այս լուսանկարները տպագրվել են Elle Turkey պարբերականի դեկտեմբերյան համարում` լուսանկարիչ Սենոլ Ալթուն և ոճաբան Մելիս Ագազատ զույգի ձևավորմամբ:
Նկարահանումները կատարավել են այն տարածքներում, որտեղ մուտք գործելու կամ լուսանկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ է տեղական իշխանությունների հատուկ թույլտվությունը:
Ցուցադրությունն արժանացել է կայքի այցելուների, հատկապես հայերի քննադատությանը: «Սա Հայաստանի միջնադարյան ամենահայտնի մայրաքաղաքան էր: Շրջակայնքն ամեն ինչ ասում է, և նորաձևության այս ցուցադրությունն ամբողջովին չի համապատասխանում տեղանքին: Նույնն է, ինչ որ պոռնո ֆիլմի նկարահանումները` Վատիկանում: Համադրումը հաջող չի ստացվել»,- գրում է Վազգեն Ղազարյանը:
«Ինչո՞ւ են այս հրաշալի կառույցները քանդված: Որովհետև այն հայերը, որոնք հոգ են տարել նրանց մասին, դուրս են քշվել 1915-ին Օսմանյան կայսրության երիտթուրքերի բանակի կողմից: Այդ մարդկանց մեջ եղել է նաև իմ 15 տարեկան պապը` իր մոր և քրոջ հետ»,- գրում է Պոլ Համբարձումյանը և պատմում, որ պապի մայրը և քույրը մահացել են ճանապարհին, որտեղ և նա թաղել է նրանց և հեռացել: Պապը մնացել է միայնակ, առանց տան, ունեցվածքի:
«Նստել է Կիպրոս ուղևորվող նավը և հեռացել, որտեղ և ծնվել է իմ հայրը: Իմ հայրը մեկնել է Լոնդոն, որտեղ և ծնվել և ապրում եմ ես: Ես Պոլ Համբարձումյանն եմ: Ոչ ոք չի կարող ժխտել իմ պատմությունը: Հարցրեք յուրաքանչյուրին Ամերիկայում, Եվրոպայում, Միջին Արևելքում, ում ազգանունը վերջանում է «յան»-ով, թե ինչպես են նրանք հասել այնտեղ, և կլսեք նույնաբովանդակ մի պատմություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել