Հիմա արդեն պետք է ասենք` SOS Զանգեզուր
«Հարգելի Հայաստանի քաղաքացիներ: Ուզում եմ Ձեզ ներկայացնել, թե ինչ հարուստ բնաշխարհ ունի Զանգեզուրը: Անոթավոր բույսերի 92 ընտանիք, 432 ցեղի պատկանող 1074 տեսակ, որոնցից մոտ 70 տեսակը գրանցված է ՀՀ-ի կարմիր գրքում: Միջատները 106 ընտանիքի պատկանող 1000 տեսակ են, բացահայտված է 87 տեսակ` բնորոշ Զանգեզուրին:
Ողնաշավոր կենդանիների 208 տեսակ, սողունների և երկկենցաղների 26 տեսակ, որոնցից 4-ը` ՀՀ-ի Կարմիր գրքում, 1-ը` միջազգային Կարմիր գրքում, թռչունների 141 տեսակ, որոնցից 34-ը` ՀՀ-ի Կարմիր գրքում, իսկ 3-ը` միջազգային (IUCN Red Data List).
ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵՆՔ կորցրել ենք մասսամբ, մնացածն էլ խիստ վտանգված է
Հիմա արդեն պետք է ասենք SOS ZANGEZUR»,-ասում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել