HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի 300 վարկ կտրվի երիտասարդ ընտանիքներին

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 20000.0 հազար դրամ։ Նշելով, որ այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական կարևոր պարտավորություններից է` վարչապետ Տիգրան Սարգսյանը դրա հաջող իրականացումը պայմանավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ ֆինանսների նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ և արդյունավետ ջանքերով։ Ծրագրի շրջանակում մինչև 2010թ. դեկտեմբերի 28-ը տրվել է 223 վարկ, այս տարի կտրվի ևս 300-ը։ Հատկապես կարևորվում է ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter