HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի» ԲՀ-ը ծառատունկ է իրականացնում իր գործընկերների հետ

2010 թ-ի ընթացքում «Էյ Թի Փի»-ի  համայնքային ծառատունկ ծրագիրը 66,539 ծառ է տնկել  Հայաստանի 177 համայնքներում «Էյ Թի Փի» ԲՀ-ն (Հայաստան ծառատունկ ծրագիր) նվիրաբերեց 131 ծառ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպնատանը` գնահատելով դեսպանատան  արժեքավոր ներդրումներն ուղղված Հայաստանի բարեկեցությանը: «Էյ ԹԻ Փի» ԲՀ-ի մասնագետները, ԱՄՆ դեսպանատան անձնակազմը` դեսպան Մարի Յովանովիչի գլխավորությամբ, ծառատունկն իրականացրին դեսպանատան տարածքում: Դեսպան Յովանովիչը ծառ տնկեց «Էյ ԹԻ Փի» ԲՀ-ի տնկարանային ծրագրի գլխավոր բուսաբույծ Տիգրան Փալազյանի օժանդակությամբ և շնորհակալություն հայտնեց «Էյ ԹԻ Փի» ԲՀ-ին Հայաստանում կատարած լավ աշխատանքի, ինչպես նաև դեսպանատանը ծառեր նվիրաբերելու համար: «Ինչպես և մեր աշխատանքը այստեղ, մեր այսօրվա կատարած գործի ազդեցությունը ամբողջապես նկատելի չի լինի դեռ երկար տարիներ: Բայց այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք աճի հնարավորություն և սնուցում ու մշակում ենք նման ծրագրեր, մի օր դրանք դառնում են ինչ-որ մի մեծ բան` հաճախ անգամ ավելի մեծ և ավելի լուրջ ազդեցությամբ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել»,-նշեց դեսպանը ծառատունկի ընթացքում: Ծառատունկի մասնակիցներից էին Վերոնիկա Հոնս-Օլիվիեն, ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունից, «Էյ ԹԻ Փի» ԲՀ երևանյան գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը, ինչպես նաև «Էյ ԹԻ Փի»-ի և ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անդամներ: Ծառատունկը նախաձեռնել էին «Էյ ԹԻ Փի» ԲՀ-ի մասնագետները և ԱՄՆ դեսպանատունը: Ծառատունկի ավարտին պրն. Մաղաքյանը շնորհակալություն հայտնեց  դեսպան Յովանովիչին երկրի զարգացմանն, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հզորացմանն ուղղված վերջինիս ջանքերի համար: «Ինչպես շատերը գիտեն, մեր ֆինանսավորումը գալիս է ԱՄՆ-ում բնակվող բարերաներից: Մեր աշխատանքը պարզապես չէր կատարվի առանց նրանց առատաձեռն հանգանակությունների: «Էյ Թի Փի»-ն, ինչպես նաև մեր բոլոր բարերաները  շնորհակալ են ԱՄՆ-ին երկրում շարունակական ներդրումներ կատարելու համար: Այս ծառերը մի փոքրիկ նվեր են մեր կողմից ձեր կատարած հիանալի աշխատանքի դիմաց»,- նշեց Մաղաքյանը: «Էյ ԹԻ Փի»-ն և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակեցին հաջողակ համագործակցությունը  «Էյ ԹԻ ՓԻ»-ի համայնքային անտառի ստեղծման հաջորդ լայնածավալ նախաձեռնության շրջանակներում: ԱՄՆ-ից ժամանած չորս կամավորներ միացան Արմավիրում` Նոր Ակունք կազմակերպության տարածքում, հինգ հարյուր ծառ տնկելու «Էյ ԹԻ ՓԻ»-ի նախաձեռնությանը: Նոր Ակունքը տրամադրում է ջրամատակարարում ամբողջ Արմավիրի մարզին: Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ պրն Ղահրամանյանը, Նոր Ակունքի միջազգային ղեկավար Ռուդոլֆ Կրյուգերը, Արմավիրի երիտասարդական խմբեր և կամավորներ: ԱՄՆ դեսպանատան հետ համաործակցությունը միայն մի փոքր նախաձեռնություն է, որը կազմակերպվել էր «Էյ ԹԻ ՓԻ»-ի համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում: 2010 թ-ի գարնանը ծրագիրը տնկել է 35, 741, իսկ աշնանը` 30,798 ծառ և թուփ Հայաստանի 177 համայնքներում: Նշված 177 համայնքներից 36-ը միանգամայն նոր տարածքներ էին, որտեղ “Էյ ԹԻ Փի”-ն սկսեց իր կանաչ գործունեությունը միայն  2010 թ-ին: «Արդեն 2010 թ-ին մենք ձեռնամուխ ենք եղել համայնքային փոքր անտառների ստեղծմանը, որոնք պետք է ծառայեն որպես հանգստի ինքնատիպ գոտիներ այն գյուղական համայնքների համար, որոնք զրկված են անտառից: Այսպիսով, գյուղաբնակչությունը կկարողանա կազմակերպել իր հանգիստը չհեռանալով իրենց համայքներից: Հուսանք, որ նման նախաձեռնությունը կքաջալերի այլ համայնքներին նույնպես ներգրավված լինել նմանատիպ  գործողություններում: «Էյ ԹԻ ՓԻ»-ի այս նոր նախաձեռնությունը ունի բնապահպանական և կրթական նշանակություն: Մենք ներգրավում ենք որքան հնարավոր է շատ երեխաներ մեր գործունեության մեջ: Երեխաները ծառ են տնկում քաջ գիտակցելով, որ տնկում են ապագայի համար»,- նշեց համայնքային ծառատունկ ծրագրի գլխավոր դիտորդ Արթուր Հարությունյանը: 2010 թ-ի ընթացքում «Էյ ԹԻ ՓԻ»-ն մասնակցեց ծառատունկի մի շարք հանդիսավոր արարողությունների, ներառյալ Երկրի օրվա տոնակատարությունների շրջանակներում կազմակերպված ծառատունկը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի մասնակցությամբ, երբ  երկու հարյուր ծառ տնկվեց Նոր Նորք համայնքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: «Էյ ԹԻ ՓԻ»-ն շարունակեց համագործակցությունը Հայաստանում գործող կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ զբաղվող այնպիսի խոշոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Սինոփսիս Հայաստանը, Էյչ Էս Բի Սի և Ամերիա բանկերը: 2010 թ-ին «Էյ ԹԻ ՓԻ»-ի համայնքային ծառատունկ ծրագիրը ստացել է 28 շնորհակալագիր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքային կառույցներից: Համայնքային ծառատունկ ծրագրի ջանքերով միայն 2010 թ-ին  տնկվեցին 66,539 ծառ և թուփ ամբողջ Հայաստանով: «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի առաքելությունն է ծառատունկերի միջոցով հայաստանցիների կենսամակարդակի բարելավումը,  բնապահպանությունը և բնական էկոհամարգի պահպանումը: «Էյ Թի ՓԻ» ԲՀ-ի երեք հիմնական նախաձեռնություններն են ծառատունկը, բնապահպանական կրթությունը և աղքատության նվազեցումը: Այս մասին հայտնում է «Էյ Թի ՓԻ» ընկերությունը:

Մեկնաբանություններ (1)

Մուշեղ
Ունեմ նորաստեղծ պտղատու այգի,տնկել եմ 300ծառ տարբեր տեսակի երկու տարվա մեջ,այս տարի տնկելու եմ եվս 200 տնկի եթե հնարավոր է ինձ աջակցեք ցանկապատի հարցով,փշալար և հենասյուներ։ Նախապես շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter