Կխթանեն ձկնատեսակների արտահանումը
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ձկնարդյունաբերության ոլորտում բավական մեծ ներուժ է ձևավորվել։ 2010թ. էապես աճել է թարմ ձկան արտադրությունը։ Ընթացիկ տարում պետք է ոչ միայն պահպանել աճի միտումը, այլև խթանել ձկնատեսակների արտահանումը, ինչը նույնպես հեռանկարային ոլորտ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել