HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«10 տարի է Կոտայքի մարզպետն եմ, բավականին էլ խելացի անձնավորություն եմ»

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ «Հետքի» հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման: Պարոն մարզպետ, մամուլում լուրեր են տարածվել, որ երեկ, Մատենադարանի մոտ կազմակերպված Տիգրան Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար հրահանգել եք մարզի գյուղապետերին, որ մարդիկ հավաքեն եւ ուղարկեն Երեւան: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ո՞ր թերթում է եղել, ո՞ր: Ինտերնետային կայքերում է լուրը տարածվել: Ես քեզ պիտի ասեմ հետեւյալը: Դրա անհրաժեշտությունը չկա եւ դրա անհրաժեշտությունը չունեմ: Բացի այդ, եթե կգտնեք մի համայնքի ղեկավարի, որին իսկապես հանձնարարել եմ, այն ժամանակ համարեք, որ ես 67 համայնքի ղեկավարներին նման հանձնարարություն եմ տվել: Եթե ես այդպիսի ցանկություն ունենայի, կամ դրա անհրաժեշտությունը լիներ, մի քանի օր առաջ Հրազդանում էր հանրահավաք, որտեղ մի 300 մարդ էր մասնակցում: Կարծում եմ իմ հնարավորությունները Հրազդանում շատ-շատ մեծ է, եւ 300-ի փոխարեն մի 3000 մարդ հավաքված կլիներ: Ամեն մի գործողություն պետք է հիմք ունենա, անհրաժեշտություն լինի, դրա անհրաժեշտությունը ո՞րն է, որ ես 50 կամ 100 մարդ ղրգեմ Տիգրանի հանրահավաքին: Ի՞նչ իմաստ ունի, տրամաբանությունից էլ է զուրկ, գիտե՞ք: Տրամաբանությունից այնքան էլ զուրկ չէ այն առումով, որ իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում Ձեր մոտալուտ պաշտոնանկության մասին: Եվ ի՞նչ, եթե իմ պաշտոնանկության հարցը կա, քննարկվում է, Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքին մարդ եմ ուղարկում, դրանով ինչի՞ եմ հասնելու: Ասենք` արտահայտում եք Ձեր դժգոհությունը: Մենք ծանոթ չենք չէ՞: Ոչ: Ափսոս, որ մենք ծանոթ չենք, եթե մենք ծանոթ լինեինք, երբեւէ շփված կամ առնչված լինեինք, դու իմ մասին այդպիսի կարծիք չէիր ունենա: Հաստատ քեզ մի բան եմ ասում, դա ամրագրիր քեզ մոտ հետո ընթացքում կուսումնասիրես եւ կհամոզվես: Ես որեւէ խնդիր պաշտոնանկության հետ կապված չունեմ, որովհետեւ արդեն 10 տարի է Կոտայքի մարզպետն եմ, բավականին էլ խելացի անձնավորություն եմ եւ մինչեւ մարզպետ լինելն ավելի բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, կյանքի լուրջ ճանապարհ եմ անցել: Այդ 10 տարին համարում եմ բավականին լուրջ տարիներ եւ բավականին ճանապարհ էր, որով ես անցա եւ ամեն մի խելացի մարդ նշանակվելու պահից սկսած իրեն պիտի նախապատրաստի, որ մի օր գալու է պաշտոնանկ լինելու պահը: Իսկ այս պահին այդպիսի խնդիր չկա, ոչ ղեկավարության մոտ, ոչ էլ այդպիսի մտահոգություն ունեմ: Դրանք լոկ ասեկոսեներ են, որոնք տարածվում են որոշ լրատվամիջոցների կողմից: Իսկ ինչո՞վ կարող էիք չգոհացնել իշխանություններին, որ նման լուրեր են տարածվում: Քանի որ հասկացա կարգին մարդ էս, ափսոսում եմ, որ մենք չենք հանդիպել իրար հետ, պիտի ասեմ, որ այդ 10 տարիների ընթացքում որեւէ դժգոհություն, դիտողություն կամ նկատողություն ես երկրի ղեկավարներից չեմ ստացել: Իմ պարտականությունները կատարում եմ ամբողջ ծավալով, ամեն տարի, երբ հաշվետվություն եմ տալիս հանրությանը եւ երկրի ղեկավարներին, իմ հաշվետվությունն ընդունվում է, որովհետեւ ես աշխատում եմ իմ պարտականությունները կատարեմ: Պատահական չի, որ Կոտայքի պես մարզում 10 տարի կարողացել եմ պաշտոնավարել: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter