HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կալանքի ժամկետը երկարաձգել են. սկսել է հացադուլը

Ստեփանավանի դատավոր Արման Թովմասյանի և Վանաձորի բնակիչ Աշոտ Հարությունյանի միջև տեղի ունեցած կռվից ժամեր անց իրավապահները Աշոտ Հարությունյանին բերման են ենթարկել Ստեփանավանի քննչական բաժանմունք, որտեղ էլ ձերբակալ են նրան իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ նրան կալանավորելու որոշում է կայացրել:  Կալանքը նշանակված էր երկու ամսով. ժամկետը լրանում էր հունվարի 9-ին: Բայց դատարանի նոր որոշմամբ` կալանքի երկարաձգվել է ևս մեկ ամսով` մինչև փետրվարի 9-ը: «Անհիմն, առանց որևէ պատճառաբանության. գոնե մի պատճառ չի նշվել»,- ասում է Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Աշոտ Հարությունյանը շարունակում պահվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Արդեն  երրորդ օրն է` նա հացադուլի մեջ է: Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ` դատարանը հաշվի չի առնում նույնիսկ դրական բնութագրերն ու երաշխավորագրերը, որոնք Աշոտ Հարությունյանին են տրվել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանի, թիվ 4 պոլիկլինիկայի տնօրեն Սոնյա Առուշանյանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի տնօրինության և դասախոսական կազմի, «Վանաձոր ՋԷԿ-ի» տնօրեն Էդիկ Հունանյանի, ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի և այլ հեղինակավոր անձնաց ու կազմակերպությունների կողմից: Փաստաբանը նշում է, որ դատավորի ու դատական կարգադրիչների կողմից անձին ծեծի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել հանրապետության գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Եվ քանի որ հաղորդման մեջ նշված հանցագործությունը վերագրվում է դատավորին, գործի քննությամբ, ինչպես օրենքն է սահմանում, պետք է զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Բայց այն հետ է ուղարկվում ոստիկանության քննչական բաժին: «Գործը չի կարող օբյեկտիվ քննվել, քանի դեռ այն քննում են ոստիկանության քննիչները: Իսկ այն, որ գլխավոր դատախազը մեր բողոքը ուղարկում է իրավապահներին, դրանով ցույց է տալիս, որ մեղավորը ոչ թե դատավոր Թովմասյանն է, այլ Աշոտ Հարությունյանը: Սրանով նա ուղղություն է տալիս քննիչներին, որ քննությունը չեն կարող տանել դատավորի դեմ»,-գլխավոր դատախազի կողմնակալության մասին է խոսում Տիգրան Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter