HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դելֆինարիումի կառուցման գործունեությունը բնապահպանական փորձաքննություն չի անցել

Երևանի Կոմիտասի անվան այգու դելֆինարիումի կառուցման գործունեությունը բնապահպանական փորձաքննության չի ներկայացվել: Այդ պատճառով նշված կառույցում դելֆիններին անազատ պահելու պայմանների վերաբերյալ բնապահպանության նախարարությունը ստույգ տեղեկատվություն չունի: ՀՀ բնապահպանության նախարարությունը այս պատասխանն է տվել «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, «SOS Dolphins» նախաձեռնող խմբի ղեկավար Սիլվա Ադամյանի` դելֆինարումի փորձաքննության վերաբերող նրա գրությանը: Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ խաղաղօվկիանոսյան աֆալինա դելֆինները Հայաստան է ներմուծվել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) 4-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված պահանջներին համապատասխան: Համաձայն այդ պահանջների` նշված տեսակները Հայաստան ներմուծելու համար պահանջվում է միայն Ուկրաինայի բնապահպանության նախարարության կողմից արտահանման/վերարտահանման հավաստագիրը: Մինչդեռ Երևան քաղաքում դելֆինարիումի ոչ նպատակահարմար լինելու մասին Երևանի քաղաքապետարանի պատասխանում նշվում է, որ դելֆինարիումի նախագծման և կառուցման աշխատանքները սկսվել են միայն մանրամասն ուսումնասիրություն իրակնացնելուց հետո. «Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն: Դելֆինների համար նախատեսված ջուրն իր բաղադրությամբ առավելագույնս մոտեցված է ծովային ջրին, կենդանիների խնամքով և վարժեցմամբ զբաղվում են բարձրակարգ մասնագետներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter