
Ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական ազդակներ հաղորդեց: Ասաց, թե 2010 թ. պետական բյուջեով նախատեսված եկամուտները 20 մլրդ դրամով գերակատարվել են: Իսկ դա նշանակում է, որ այս տարին մենք սկսել ենք մեր ընդհանուր «դրամապանակում» լրացուցիչ 20 մլրդ դրամ ունենալով:
Երեկ, սակայն, պարզվեց, որ իրավիճակը, մեղմ ասած, այն չէ, ինչ նկարել է վարչապետը: Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի նոյեմբեր ամսվա արդյունքները, որոնցից տեղեկանում ենք, որ դեռ դեկտեմբերի 1-ին խոշոր հարկ վճարողների գերավճարները կազմել են ավելի քան 70 մլրդ դրամ: Այսինքն` պետությունը ձեռնարկություններին պարտք է ճիշտ այդքան:
Իսկ դա նշանակում է, որ մեր երկրի «դրամապանակում» ոչ թե 20 միլիարդ դրամ կա, այլ դեռ 50 միլիարդ դրամ էլ մեր դրամապանակը պարտք է խոշոր հարկ վճարողներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել