Զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայողը
Հունվարի 20-ին` ժամը 18.00-ի սահմանում, Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից թշնամին շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի հետևանքով զոհվել է Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:
Ղարաբաղյան ուժերի ձեռնարկած համարժեք գործողություններից հետո ադրբեջանցիների ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների` փոխհրաձգության ընթացքում թշնամու զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել