Պաշտպանության նախարարությունը ցավակցում է Հովիկ Սուքիասյանի հարազատներին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարությունը հունվարի 20-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի առթիվ
ԼՂՀ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 20-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն: Հայկական զինված ուժերը արժանի հակահարված են տվել: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Ադրբեջանական կողմի զոհերի թիվը և անունները հայտնի չեն:
Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները կամ չեն վերահսկում սեփական զինված ուժերի վարքագիծը առաջնային գծում, կամ իրենք են կազմակերպում նման սադրանքները: Երկու դեպքում էլ պատասխանատվությունը Ադրբեջանի ղեկավարության վրա է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետևանքով զոհված Հովիկ Սուքիասյանի հարազատներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել