Երկու նախագահներին կոչ են անում քննարկել ջավախքահայության խնդիրները
Միայն ջավախքահայության հիմնախնդիրների լուծման միջոցով է հնարավոր կայուն հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:
Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.
- Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելը
- Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը
- Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը
- Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը
- Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը
- Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ
Ախալքալաք-Երևան,
21 հունվար, 2011թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել