HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ամենաշատ խախտումներն են հայտնաբերվել

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2010 թ. ստուգումներ է անցկացրել երեք հանքավայրում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Կապանի լեռնահարստացման կոմբինատում եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Առաջինում նախարարությունը բնապահպանական խախտումներ չի հայտնաբերել:

Խախտումներ հայտնաբերվել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում («Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում նախարարությունն արձանագրել է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի խախտում եւ կիրառել 50 հազար դրամ վարչական տուգանք: 2008 թ. եւս «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի խախտում էր արձանագրվել, եւ 150 հազար դրամի վարչական տուգանք կիրառվել: 2009-ին կոմբինատը նույն խախտումն է արել եւ տուգանվել 100 հազար դրամով: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2010-ին խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածը եւ վճարել 100 հազար դրամ վարչական տուգանք, ինչպես նաեւ 457 հազար դրամ` իբրեւ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter