Մհեր Գրիգորյանը նշանակվել է Արդշինիվեստբանկի վարչության նախագահ
Հոկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկի վարչության նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը: Ներկայացնելով վարչության նորանշանակ նախագահին՝ բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը կշարունակի Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային ավանդույթները:
Մ. Գրիգորյանը հավելել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր ու հեռանկարային: «Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ: Այն է դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ՝ շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր»,- ասել է նա:
Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թ., մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թ.-ից աշխատում է բանկային համակարգում՝ ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում»: 2006-2007 թթ. եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ. համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում՝ որպես խորհրդատու: 2007 թ.-ից մինչև նոր նշանակումը եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել