HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Թոմաս Համմարբերգին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր համարելով` Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի: «Մենք համարում ենք, որ անցած 20 տարվա ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միևնույն ժամանակ նաև գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պարոն  Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար: Ի պատասխան` Թոմաս Համմարբերգն ասել է, որ ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլև Հայաստանն է մասնակցում և օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը: «Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: Նախագահի մամուլի գրասնեյակը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter