Լուրջ հակասություններ` պաշտպանության նախարարությունում
Պաշտպանության նախարարության ներսում լուրջ հակասություններ են առաջացել նախարար Սեյրան Օհանյանի թիմի եւ հնաբնակների, մասնավորապես գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմնակիցների միջեւ: Չնայած Ս. Օհանյանն ամեն ինչ անում է, որ Խաչատուրովին այդ պաշտոնից ազատի, սակայն վերջինիս դիրքերը շատ ամուր են. նա ժամանակին աշխատել է Սերժ Սարգսյանի հետ եւ պաշտպանված է նախագահի հովանավորությամբ:
Եվ նախարարը փորձում է Խաչատուրովին հահակշիռ թիմ ձեւավորել, որի կորիզը Վովա Գասպարյանն է: Ռազմական ոստիկանության նախկին պետ Գասպարյանը մեկ այլ առումով էլ է մերձեցել նախարարին. նա իր ամառանոցի կողքին` Կարմիրի ճանապարհին, Ս. Օհանյանի համար մի 100 հազար դոլարանոց ամառանոց է կառուցել, որտեղ ամռանն ընտանիքներով հանգստանում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել