
Երեկ առավոտյան «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները սովորականի նման գնացել են աշխատանքի եւ ականատես եղել, թե ինչպես են մի խումբ բանվորներ էլեկտրական կտրիչ սարքերով ապամոնտաժում իրենց տաղավարները: Առեւտրականների վստահեցմամբ` իրենք որեւէ զգուշացում կամ ծանուցում չեն ստացել, իսկ փողոցային առեւտուրն արգելելու մասին քաղաքապետի հրահանգն իրենց չի վերաբերում, քանի որ աշխատում են փակ տաղավարներում եւ սննդամթերքի վաճառքով չեն զբաղվում:
Նրանց դիմադրությունից հետո միայն «քանդող բրիգադը» դադարեցրել է իր գործը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել