HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործ կխնդրեն

Բացօթյա առեւտուր իրականացնող շուրջ 10 քաղաքացիների եւ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արմեն Սարգսյանի հանդիպմանը, որ երեկ տեղի է ունեցել քաղաքապետարանում, մասնակցել են երկու գնդապետ: Նրանցից մեկը, ինչպես մեր թղթակցին փոխանցել են առեւտրականները, եղել է ԱԱԾ աշխատակից, մյուսը` ոստիկանության: Ա. Սարգսյանը նրանց ներկայացրել է որպես իր ընկեր, սակայն գնդապետները միջամտել են աշխատանքային հանդիպմանը եւ ընթացքում սպառնացել առավել բորբոքված առեւտրականներին: Բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիներն այսօր առավոտյան հավաքվելու են Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղից երթով կշարժվեն դեպի նախագահի նստավայր: Այսօր Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին: «Գնալու ենք, դիմենք Սահակաշվիլիին, քանի որ Վրաստանի օրենքները շատ ժողովրդավարական են, կխնդրենք Վրաստանում մեզ աշխատանք տալ»,- մեր թղթակցին ասել են առեւտրականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter