HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենատխմար պատճառաբանությունը

Կառավարությունը որոշում է ընդունել գազի սպասվող թանկացումներին ընդառաջ չավելացնել ընտանեկան նպաստի չափը` այն պատճառաբանությամբ, որ անցյալ տարի նպաստներն արդեն իսկ ավելացել են 3500 դրամով: «ՉԻ» - Համաձայնվեք` ավելի տխմար պատճառաբանություն հնարավոր չէր հորինել: Ինչո՞ւ: Որովհետեւ անցյալ տարի ընտանեկան նպաստն ավելացել էր հենց գազի թանկացման պատճառով (2010թ. ապրիլի 1-ից գազը բնակչության համար թանկացել էր մոտ 40 տոկոսով), բայց այդ նույն գազն այս տարվա ապրիլի 1-ից էլի է թանկանալու: Կառավարության այս որոշումը նույնն է, թե թոշակառուներին ասես` «էս ամիս էլ հաց մի կերեք, որովհետեւ անցած ամիս կերել եք», կամ բժիշկը հրաժարվի պետպատվերի շրջանակներում բուժել թոքաբորբով հիվանդին` պատճռաբանելով, թե 3 տարի առաջ արդեն անվճար հեռացրել է նրա կույրաղիքը: Հասկանո՞ւմ են արդյոք կառավարության անդամները, որ հիմար պատճառաբանություն են ներկայացրել: Իհարկե, հասկանում են: Բայց ուրիշ ճար չունեն: Հո չե՞ն ասելու` «նպաստները չենք բարձրացնում, որովհետեւ բյուջեում փող չկա, լրիվ լափել ենք»: Ստիպված իրենք իրենց անհարմար վիճակի մեջ են դնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter