Հարկերը չվճարած՝ ուզում էր Փարիզ մեկնել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 20-ին Երևան-Փարիզ չվերթի հաշվառման ժամանակ, օդանավակայանի սահմանապահ գոտուց, բերման են ենթարկել 66-ամյա Արտավազ Գ.-ին, որն անցյալ տարվա դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել