HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասընթաց` նվիրված երիտասարդների գործազրկությանը և զբաղվածության հիմնախդնրին

AEGEE-Yerevan-ը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում տեղի կունենա մեկօրյա դասընթաց` նվիրված երիտասարդների գործազրկությանը և նրանց զբաղվածության հիմնախդնրին: Մասնակիցները կծանոթանան հաջողակ ինքնակենսագրական և ուղեկցող նամակ գրելու հմտություններին, կսովորեն, թե ինչպես նախապատրաստվել գործատուի հետ հարցազրույցին, ինչպես նաև կտեղեկացվեն տարբեր աշխատանքային, կրթական և կամավորական հնարավորությունների մասին: Դասընթացին մասնակցելու են ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից և այլ կազմակերպություններից: «Երիտասարդության գործազրկություն» նախագծի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են Սոֆիա, Տիրանա, Գդանսկ, Ստամբուլ, Երեւան, Մոսկվա, Բարսելոնա, Լյուբլին, Թբիլիսի, Սկոպյե, Ռիգա եւ Իզմիր քաղաքներում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել Ձեր տվյալները, ինչպես նաև ուղեկցող նամակ, որում պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացին: Դասըթնացի օրակարգը և մյուս մանրամասները կուղարկվեն ընտրված մասնակիցներին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունվարի 25-ն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter