HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձիու միս են վաճառել` տավարի մսի փոխարեն

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները երեկ պարզել են, որ 38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010 թ. նոյեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում, մեկ կիլոգրամը 1.500-2.000 դրամով, վաճառել տարբեր անձանց: Պարզվել է նաև, որ Արմեն Ն.-ն մի քանի անգամ, մեկ կիլոգրամը 1.500 դրամով, ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին մեկ կիլոգրամը 1.500-2.500 դրամով այն վաճառել է տարբեր քաղաքացիների: «Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter