Հայտնաբերվել է անհայտ կորածի ջախջախված դիակը
Երեկ 1985 թ. ծնված Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը` Աննա Հովհաննիսյանը, հունվարի 19-ին` ժամը 21.30-ին, իր անձնական օգտագործման «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել իր վարձակալած բնակարանից և չի վերադարձել: Նույն օրը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին` կամրջի տակ, կնոջ դիակ կա: Իրավապահները նշված վայրում հայտնաբերել էին կնոջ ջնջխված դիակ:
Պարզվել է, որ նա որպես անհայտ կորած փնտրվող 46-ամյա Աննա Հովհաննիսյանն է:
«Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի («Սպանություն») 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել