Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աննախադեպ աճ

Հունվարի 22-ին և 23-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աննախադեպ աճ: Նշված երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «AK», «CBD», «Սև նետ», «PK» և «YTEC» տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտել են հրադադարը և հայկական դիրքերի վրա արձակել ավելի քան 300 կրակոց:
Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունները ճնշել են թշնամու ակտիվությունը: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել