HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չարենցավանում ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն

Երեկ Չարենցավան քաղաքում համայնքապետի ընտրություններ էին: Նախնական տվյալներով ընտրություններում վերընտրվել է Կոտայքի մարզպետի որդին` Հակոբ Շահգալդյանը` հավաքելով 8340 ձայն: Նրա միակ մրցակցի` Մուշեղ Նիկողոսյանի օգտին քվեարկել է 792 ընտրող: Վերջինս դժգոհ է ընտրություններից եւ պատրաստվում է արդյունքները բողոքարկել: Մուշեղ Նիկողոսյանը «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց այն բոլոր խախտումները, որ նկատել են իր վստահված անձինք: «Ընտրություններն անցել են մասսայական կեղծիքներով: Պատկերացրեք, որ առավոտյան ժամը 10-ից մարդկանց լցնում էին ավտոմեքենաներն ու բերում էին ընտրության: Մի քիչ ուժեղ, պինդ իմ վստահված անձանց կեսը ընտրությունները չավարտված հրաժարվել են մասնակցությունից, մի 2 վստահված անձի շանտաժի եւ ճնշման միջոցով հեռացրել են ընտրություններից: Նրանք աշխատել են տարբեր կառույցներում եւ սպառնացել են, որ աշխատանքից կազատեն: Խախտումների վերաբերյալ արձանագրություներ շատ ունենք, կառուսել է եղել, լցոնում է եղել: Տարբեր մարդիկ տարբեր տեղամասեր մտնելով մի քանի անգամ են քվեարկել: Մարդկանց ընտրատեղամասեր են բերել «գազելներով» ու «երազներով»,- ասում է Մ. Նիկողոսյանը: Թեկնածուի ասելով, շատ տեղամասերում ընտրություններն անցել են բաց քվեարկությամբ, իսկ իր անփորձ վստահված անձինք ի վիճակի չեն եղել վերահսկել ընտրությունները, քանի որ հմուտներին արդեն մեկուսացրել էին ընտրություններից: «70 տոկոսով ընտրությունները անցկացվել են բաց: Այսպիսի ընտրություններ Չարենցավանում դեռ չէր եղել, սա ուրիշ տեխնոլոգիա էր, որ կիրառեցին»,- ավելացրեց Մ. Նիկողոսյանը: Նշենք, որ Չարենցավանի 21 հազ 169 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 9351 ընտրող: Թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էլ ասաց, թե մինչ այս պահը հանձնաժողովը բողոքներ չի ստացել, իսկ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter