«Չզրկեք մեր համաքաղաքացիներին մաքուր օդ շնչելուց»,- գրում են «Հետքի» ընթերցողները

«Հետքի» ընթերցողները ուշադրություն են հրավիրում Երևան քաղաքում վերջին տարիներին սնկի նման ավելացող անօրինական շինությունների վրա: «Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան /նախկին Շաումյանի պիոներ պալատ/ շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքերը», բուռն կերպով ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն,
- տեղեկացնում են քաղաքացիները և խնդրում կանխել այդ անօրինականությունները,-չզրկեք մեր համաքաղաքացիներին մաքուր օդ շնչելուց և այդ երիտասարդական վայրը քանդելուց, քանզի քաղաքը բոլորինս է»:
Նկարի կենտրոնում Մալաթիա-Սեբաստիա շրջանի Հայորդաց տունն է: Սա արբանյակի 2009թ. հուլիսի 23-ի նկար է: Հիմա շինարարությունն ավելի տարածուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել