HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանի աշխատակիցը ձերբակալվել է 10.300 դոլար կաշառք ստանալու պահին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, իր աշխատասենյակում 10.300 դոլար կաշառք ստանալու պահին մերկացվել է Երեւանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Ռուստամ Մաթեւոսյանը։

Պարզվել է, որ Ռ. Մաթեւոսյանը 2010թ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կորեայի ձորի Մանկան թաղամասում ապօրինի զավթած հողակտորը չափագրելու, համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու եւ որոշում ստանալու նպատակով Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը միջնորդելու համար հողի իրական տիրոջ կողմից լիազորված քաղաքացուց պահանջել եւ ստացել է 6.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ հունվարի 24-ին նախապատրաստված փաստաթղթերին ընթացք տալու եւ հողակտորի վերաբերյալ վերջնական որոշում ստանալու համար պահանջել է եւս 9.500 ԱՄՆ դոլար կաշառք։ Բացի դրանից` Երեւանի Մանուկյան փողոցում զավթած հողակտորը նույնպես չափագրելու, փաստաթղթեր ձեւակերպելու, դրանց հիման վրա քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը նույն անձին հանձնելու համար Ռ.Մաթեւոսյանը նրանից պահանջել եւ ստացել է 800 ԱՄՆ դոլար կաշառք։ 10.300 ԱՄՆ դոլարն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter