HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի և նոր զիննդատախազի միջև հակասություն է առաջացե՞լ

Հազիվ 10 օր է անցել Գևորգ Կոստանյանի` զինդատախազ նշանակվելուց, սակայն նրա և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջև արդեն հակասություններ են առաջացել: Թերթի տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Կոստանյանն օրեր առաջ մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել: Կոստանյանը դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Հետո արդեն անհանգստացել է Հովսեփյանը, սակայն վերջինս չի պատասխանել վերադասի զանգերին: Ըստ դատախազության աշխատողների, երկուսն էլ փորձում են իրենց «դիրքը դնել» և հետևում են այս հակամարտության զարգացումներին: Սակայն այս հակասությունից հատկապես անհանգստացած է Կոստանյանի հայրը` Շենգավիթ դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, որին դատախազությունը, եթե ուզենա, կարող է շատ հարցերում նեղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter