5 օրվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 630 հազար դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարարաության աշխատակազի բնապահպանական պետական տեսչությունը սեպտեմբերի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 3.08 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 45 որոշում, և հաշվարկել է 634.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
1. Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 8.9 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
2. Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 450.0 հազ. դրամ ընդհանուր գումարի 8 վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
1. Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 15.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ հուլիսի 25-ին կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1 հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
1. Անտառների վերահսկողության բաժնի և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք, ինչի համար կայացվել է 500.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում, և հաշվարկվել է 285.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը հասցված վնաս:
2. Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար կայացվել է 300 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում, և հաշվարկվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
3. Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպք, ինչի համար կայացվել է 400 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 198.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
4. Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամ գումարի չափով վարչական տուգանքի 1 որոշում:
Հողի բերրի շերտի տեղափոխում
1. Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած խախտումների առթիվ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 40.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
1. Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 2 դեպք: Գործերի քննություններն ընթացքի մեջ են: Նախկինում հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:
2. Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:
3. Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի հանքանյութի 1 և շինարարական աղբի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում:
4. Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման դեպքի առթիվ կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի չափով վարչական տուգանքի 1 որոշում:
5. Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման առթիվ կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի չափով վարչական տուգանքի 1 որոշում:
6. Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման առթիվ 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
1. Գեղարքունիքի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների արձանագրած խեցգետնի ապօրինի որսի առթիվ 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 17.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
2. Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած որսի կանոնների խախտման առթիվ կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
3. Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած խեցգետնի ապօրինի որսի առթիվ 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի որոշում, իսկ ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 150.0 հազ. դրամով: Որսի կանոնների խախտման առթիվ 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 27.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 21 հատ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրի քաղաքի ծերանոց, իսկ 4.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան: Առգրավվել են նաև 50.0 գծմ դնովի ցանց և 15 հատ խեցգետնաորսիչ:
ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայնտում է, որ ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2.1 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել