HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկա են ուզում

«ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վարդան Սարգսյանին է հանձնել դիմում ու դրան կից 8 հատ ծրար: Դիմումը հասցեագրված է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, իսկ նամակները` «ՀԺ»-ին: Թովմասյանը օրերս իր ասուլիսում առաջարկել էր, որ Փաշինյանը «ՀԺ»-ին հասցեագրված նամակները իրեն ուղարկի` խոստանալով դրանք անձամբ փոխանցել հասցեատիրոջը: Երեկ ծրարները «ՀԺ»-ն դեռ չէր ստացել: Հայտնի չէ, թե արդյոք դրանք հասե՞լ են Թովմասյանին: Նիկոլ Փաշինյանը նաև նամակ է գրել Թոմաս Համմարբերգին, որը, սակայն, երեկ դեռ չէր կարողացել հանձնել «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմին: Այստեղ, ակնհայտնորն, օգտվելով միջազգային մակարդակի վկաների բացակայությունից, կրկին հրաժարվել են ծրարը վերցնել: Փաշինյանը երեկ փորձել է կնոջը փոխանցել Համմարբերգին հասցեագրված նամակը, որ կինն այն ուղարկի հանձնակատարին, սակայն դա ևս չի հաջողվել, քանի որ մինչ տեսակցության սենյակ մտնելը ՔԿՀ աշխատակիցները խուզարկել են Նիկոլ Փաշինյանին և վերցրել նամակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter