
Եվրոպական լիբերալների և դեմոկրատների ալյանսի (ALDE) խմբում երեկ քվեարկությամբ որոշվել է, թե ում են առաջադրելու իբրև ԵԽԽՎ տնտեսական հարցերի ու զարգացման հանձնաժողովի նախագահ:
Այդ պաշտոնը վերապահված է ALDE-ին: Ինչպես թերթին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանը` «առաջադրված թեկնածուները երկուսն էին` ես և Իտալիայից` Անդրեա Ռիգոնին: Խումբը քվեարկությամբ ինձ ադաջադրեց թեկնածու»:
Հերմինե Նաղդալյանը որպես ԵԽԽՎ տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի նախագահ պաշտոնավարելու է 2 տարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել